«ԳԱՌՆԻ» ԴԵՆՏ հեղուկը պատրաստված է հնագույն ու եզակի բաղադրատոմսի հիման վրա: Այն ստոմատոլոգիայում օգտագործվող բազմաֆունկցիոնալ կոնցենտրիկ միջոց է, որի բաղադրության մեջ մտնում են Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի թուրմեր:


Բաղադրությունն ու թողարկման ձևը՝
Եղեսպակի, սրոհունդի և արջընկույզի թուրմեր, էթիլ սպիրտ և թորած ջուր: Հեղուկ 10,15,50 մլ շշիկներում:
Օգտագործման ցուցումները և հիմնական հատկությունները
«Գառնի» Դենտի լուծույթը պարունակում է բուսական ծագման հակամանրէային ու հակաբորբոքային բարձր ակտիվությամբ օժտված բաղադրատարրեր: Այն օգտագործվում է պարադոնտոզի, սնկային վարակների, կարիեսի, բերանի խոռոչի բորբոքումների (գինգիվիտ, պարադոնտիտ, բոլոր տիպի ստոմատիտներ և այլն) թերապևտիկ էֆեկտի ուժեղացման համար: «Գառնի» Դենտն ունի նաև ցավազրկող և սպազմոլիտիկ հատկություններ: Հեղուկի օգտագործումն ավելի արդյունավետ է դարձնում ատամների մաքրման պրոցեսը:
Հակացուցումներ
Բաղադրիչների նկատմամբ անհատական անընդունելիությունը:
Կողմնակի ազդեցություններ
Չեն հայտնաբերվել:
Հատուկ ցուցումներ
«Գառնի» Դենտ հեղուկը երկարատև օգտագործելուց առաջ խորհրդակցել ատամնաբույժի հետ: Հեղուկի օգտագործումը հղիության, կրծքով կերակրելու, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել՝ կապված լուծույթի էթիլ սպիրտ պարունակելու հետ: Անհրաժեշտ է խուսափել աղեստամոքսային համակարգ լուծույթի ընկնելուց:
Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը
Բերանի խոռոչը ողողել օրը մեկ անգամ՝ 7-8 մլ հեղուկով, 2 րոպե տևողությամբ: Օգտագործել 5-7 օր անընդմեջ: Անհրաժեշտության դեպքում կրկնել 1 ամիս հետո:
Պահպանման պայմանները և պիտանիության ժամկետը
Պահել ամուր փակված վիճակում` 5 ° C մինչեւ 28 ° C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում: Պահպանել կրակից հեռու: Պիտանիության ժամկետը` 2 տարի:
Արտադրող`
«Գառնիլայն» ՍՊԸ, ՀՀ, 0079 ք. Երևան, Միկոյան 25/18
Հեռ. +374 11 58-28-92 | www.garniline.am