«ԳԱՌՆԻ» բուսական լոսյոնի ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է նրանում պարունակվող 5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչների կողմից տեստոստերոնից դեհիդրոտեստոստերոնի փոխակերպման ընկճումը, քանի որ դիհիդրոտեստոստերոնն է հանդիսանում մազաթափության հիմնական պատճառը:
Նորմայում տեստոստերոնն ազատ շրջագայում է արյան մեջ և արտազատվում է երիկամներով: Մաշկի ճարպագեղձերը ինչպես նաև մազարմատի սոխուկը արտադրում են 5-ալֆա ռեդուկտազա ֆերմենտը, որը տեստոստերոնը փոխարկում է դեհիդրոտեստոստերոնի:
Դեհիդրոտեստոստերոնի ազդեցությունը մազարմատի վրա`
- Ունի տոքսիկ (թունավոր) ազդեցություն մազարմատների վրա` հատկապես գագաթային շրջանում:
- Առաջացնում է մազային պտկիկի ատրոֆիա, մազարմատների մազանոթների սպազմ և սնուցման խանգարում:
- Խթանում է ճարպագեղձերի սեկրեցիան առաջացնելով յուղոտ սեբորեա:
- Մազերի աճը դանդաղում է, նրանք դառնում են բարակ, փխրուն, կոտրտվող և գունազրկվում են:

«ԳԱՌՆԻ» լոսյոնի առավելությունների շարքին կարելի է դասել նաև մատչելիությունը, կիրառումը կոմպլեքսային բուժման ժամանակ և օգտգործման նկատմամբ կախվածության առաջացման բացակայությունը: