«ՍԱՎՈՆ ԴՈՒ» ոտքերի համար արտադրվել է ֆրանսիական
«ԱՆԻՈՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ» ընկերության հումքով


Օգտագործման ցուցումները և հիմնական հատկությունները
Հեղուկ օճառը խորհուրդ է տրվում ոտքերի հիգիենիկ լվացման համար: Արտադրված է բնական ճարպաթթուների հիմքի վրա: Չեզոք pH-ով և գլիցերինով հարստացված բաղադրակազմը թույլ է տալիս հաճախակի օգտագործել՝ պահպանելով մաշկի խոնավեցում: Օժտված է բակտերիոստատիկ և ֆունգիստատիկ հատկություններով: Չեզոքացնում է ոտքերի տհաճ հոտը: Հիպոալերգիկ է: Փորձարկված է մաշկաբանների կողմից:
Օգտագործման եղանակը
Խոնավեցնել ոտքերը, լցնել 1-2 չափաքանակ (պոմպի 1-2 սեղմում) ձեռքի ափի մեջ, փրփեցնել և տրորել ոտքերը առնվազն 30 վայրկյան: Լվանալ հոսող ջրով և չորացնել:
Հատուկ ցուցումներ
Նախատեսված է արտաքին օգտագործման համար: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:
Բաղադրություն
Ջուր, երկնատրիումի լաուրամֆոդիացետատ, նատրիումի լաուրիլսուլֆատ, հեքսիլեն գլիկոլ, գլիցերին, լինոլեամիդ DEA, PEG -200 հիդրոգենացված գլիցերիլ պալմատ և PEG-7 գլիցերիլ կոկոատ, երկնատրիումի ռիցինոլեամիդ MEA-սուլֆոսուկցինատ, բենզիլ սպիրտ, նատրիումի բենզոատ, կաթնաթթու, բուրավետիչ և անանուխի եթերային յուղ:
Արտադրող
Արտադրող՝ «Գառնիլայն» ՍՊԸ, ՀՀ, 0079 ք. Երևան, Միկոյան 25/18
Հումքի արտադրող ՝ «Լաբորատորիա ԱՆԻՈՍ», Պավե Դյու Մուլեն 59260, Լիլ-Հելեմ, Ֆրանսիա