«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը, պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքների դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:


Եղինջ – Крапива– Urtica` հայտնի է, որ եղինջի թուրմերը և եփուկները կանխում և դադարեցնում են մազաթափությունը, օգնում յուղոտ սեբորեայի ժամանակ: Նրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ (A, С, K, B1, B2, B3) և միկրոէլեմենտներ (պղինձ, երկաթ, կալցիում): Վերջին տարիների հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է, որ եղինջի տերևները պարունակում են նաև 5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչներ: Եղինջի թուրմի օգտագործումից հետո մազերը ձեռք են բերում շքեղություն և առողջ փայլ:
Գիհի – Можжевельник – Juniperus` գիհու հատապտուղները պարունակում են եթերային յուղեր, օրգանական թթուներ, բուսական խեժ, շաքար: Շնորհիվ թթվային հատկության այն ունի արտահայտված ախտահանիչ ազդեցություն: Ներկայումս այն օգտագործվում է միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների, բրոնխիտների ինչպես նաև ճաղատության բուժման, մազերը ամրացնելու և աճեցնելու համար:


Գայլուկ – Хмель – Humuluslupulus` պարունակում է խեժ, վալերիանաթթու, խումուլինի ալկալոիդ, եթերային յուղեր: Կոսմետոլոգիայում գայլուկի կոներն ավանդաբար օգտագործվում են մազերն ամրացնող միջոցների մեջ: Այն վերականգնում է մազերի և գլխամաշկի ճարպային հավասարակշռությունը, բարելավում է մաշկի նյութափոխանակությունը, կանխում է թեփի առաջացումը և մազաթափությունը:
Կռատուկ – Лопух – Arctium` պարունակում է ֆրուկտոօլիգոսախարիդ, եթերային յուղեր, պոլիացետիլեն, պոլիֆենոլ, ֆիտոստերին և այլն: Կիրառվում է թեփի, ճարպոտ գլխամաշկի, քորի ժամանակ: Ամրացնում է մազերը, նրանք դադարում են թափվել, խթանում է աճը: Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է եփուկների և թուրմերի տեսքով, որպես արտաքին միջոց մաշկային հիվանդությունների, ճաղատության բուժման ժամանակ:


Օշինդր – Полынь – Artemisia` հայտնաբերվել է, որ այն պարունակում է կապտա-կանաչավուն եթերային յուղ, դառը գլյուկոզիդային նյութ օբսինտին, անաբսինտին, խեժ, կարոտին, վիտամին C, սաթաթթու, իզովալերիանաթթու, քացախաթթու, խնձորաթթու: Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Օգտագործվում է մազերի ամրացման համար:
Կատվալեզու – Череда – Bidens` պարունակում է կարոտինոիդներ, ասկորբինաթթու, եթերային յուղեր, միկրոէլեմենտներ` հատկապես մանգան: Նորմալացնում է նյութափոխանակությունը և սրտանոթային համակարգի գործունեությունը, ունի բակտերիոցիդ հատկություն, օտագործվում է ճաղատության բուժման ժամանակ և այլն: Դեղագործական նպատակով օգտագործվում են կատվալեզվի թուրմերը և եփուկները:
