Օգտագործման ցուցումները և հիմնական հատկությունները
Տղամարդկանց և կանանց մազաթափության և ճաղատության ժամանակ: Մազաթափության կանխարգելման համար: Ամրացնում է մազարմատները: Սնուցում է գլխամաշկը: Բարելավում է մազերի աճը: Նպաստում է մազի կոճղեզի (սոխուկի) նյութափոխականության ակտիվացմանը: Խթանում է մազերի կրկնակի աճը: Վերականգնում է մազերի կառուցվածքը և պաշտպանում կոտրտվելուց: Մազաթափությունը զգալիորեն նվազում է 3 -7 օրվա ընթացքում: Արդյունքները շոշափելի են օգտագործումից 10-15 օր հետո: Լոսյոնը կախվածություն չի առաջացնում:
Հակացուցումներ
Բաղադրիչների նկատմամբ անհատական անընդունելիությունը:
Կողմնակի ազդեցություններ
Չեն բացահայտվել:
Հատուկ ցուցումներ
Լոսյոնի օգտագործումը հղիության և կրծքով կերակրելու ընթացքում հնարավոր է, եթե ակնկալվող դրական արդյունքը գերակշռում է պոտենցիալ ռիսկը պտղի/երեխայի համար: Մինչև 15 տարեկան երեխաներին լոսյոնի օգտագործումը խորհուրդ չի տրվում` օգտագործման փորձի բացակայության պատճառով: Լոսյոնը բացառապես արտաքին օգտագործման համար է: Աչքերի մեջ ընկնելու դեպքում լվանալ մեծ քանակությամբ ջրով:
Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը
Չոր գլխամաշկը թրջել լոսյոնով, ցանկալի է երեկոյան:
Օգտագործել օրը մեկ անգամ 1-2 մլ չափաքանակով (1մլ-ը համապատասխանում է 5 սեղմումի), օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել 2 ամիս հետո: Լոսյոնի ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործման շրջանում մազերը լվանալ մանկական օճառով կամ ագրեսիվ նյութեր և վնասակար ներկանյութեր չպարունակող այլ միջոցներով:
Պահպանման պայմանները և պիտանելիության ժամկետը
Պահել ամուր փակված վիճակում` 5 ° C մինչեւ 28 ° C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում: Պահպանել կրակից հեռու: Պիտանելիության ժամկետը` 2 տարի: